Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին հումանիտար օգնություն ցույց տալու մասին

Պատրաստ ենք շարունակել մեր գործառույթները. Պուտինն` արցախցիներին 
հումանիտար օգնություն ցույց տալու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը արցախցիներին ցույց տրվող հումանիտար օգնության գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս խնդրին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները խոսքից գործի կանցնեն ու կսկսեն օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն` առաջին հերթին Արցախ վերադարձող փախստականներին, և ոչ միայն Ռուսաստանը դա կանի` այնտեղ օգնություն ուղարկելով, այլ նաև միջազգային կազմակերպությունները կսկսեն գործել: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այս գործառույթները»,- ասաց Պուտինը:

Դեկտեմբերի 16-ին Ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաք են հասցրել հումանիտար օգնության փաթեթները` բեռնված սննդով և առաջին օգնության պարագաներով: Սնունդն ու առաջին անհրաժեշտության պարագաները փոխանցվել են իրենց տները վերադարձած արցախցիներին: Հումանիտար պարագաներ է ստացել ավելի քան 100 ընտանիք: Ռուսաստանի ՊՆ բժշկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ Ստեփանակերտի և Մարտակերտի բնակիչներին: Ռուս բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցույց տվել 529 մարդու, այդ թվում` 63 երեխայի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am