Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում ՀՀ-ն կդիտարկի Արցախի ճանաչման գործընթացը

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում ՀՀ-ն կդիտարկի Արցախի 
ճանաչման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը կդիտարկի այն դեպքում, եթե Ադրբեջանը անհամաձայնություն հայտնի Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում թողնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»,- ասել է Արա Այվազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am