Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
13:08, 15 Դեկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում