Արցախ

Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

1 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասաց Պողոսյանը։

Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան են ժամանել Բաքու կատարած այցից հետո, դեկտեմբերի 13-ին` տարածաշրջանային այցի շրջանակներում: Դեկտեմբերի 14-ին նրանք հանդիպել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, այժմ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Տարածաշրջանային այցին չի մասնակցում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ համանախագահ Իգոր Պոպովը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում