Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է կանոնավոր

Դեպի Արցախ բեռնափոխադրումներն ու մատակարարումն իրականացվում է 
կանոնավոր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում առևտրի և սպասարկման ոլորտների բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ հավելելով, որ այժմ Ստեփանակերտում և շրջկենտրոններում աշխատում են մեծաթիվ մթերային խանութներ:

«Պահանջվող ապրանքների համապատասխան ծավալներն ու դրանց  մատակարարումը ձևավորում են տնտեսավարողները: ՀՀ-ից մատակարարումն իրականացնում են առաքող ընկերությունները՝ թեթև բեռնատարներով: Մեծածավալ բեռնափոխադրումներ հիմնականում իրականացվում են տեղահանված բնակչության համար պահանջվող կենցաղային ապրանքների, գույքի, տեխնիկայի և շինանյութերի ներկրման համար»,- նշեց նախարարը:

Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմի հետևանքով գործարար բնագավառի կրած վնասների չափը դեռևս չի գնահատվել: «Մինչ այդ, անհրաժեշտ էր վերանորոգել ոլորտի աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Հաջորդ փուլում կգնահատվեն նաև վնասների չափերը»,-ասաց Թովմասյանը:

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ ապրանքային շուկայում գնագոյացումների  պարբերական դիտանցումներից բացի, ուսումնասիրում են նաև պահանջարկ- առաջարկ հարաբերակցությունը:

«Եթե ընթացքում պարզվի, որ այս կամ այն ապրանքատեսակի սղություն է առաջացել, ապա առանձին ուսումնասիրության ենթակա է դրա մատակարարման գործընթացը: Առայժմ, ըստ մեր ուսումնասիրությունների արդյունքի,  խանութներում  որևէ ապրանքատեսակի պակասություն չի նկատվել»,-ասաց ոլորտի պատասխանատուն:

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am