ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
14:37, 12 Դեկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում