Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի մասին կպատրաստվի զեկույց, որում կուսումնասիրվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը. Մերկել

Թուրքիայի մասին կպատրաստվի զեկույց, որում կուսումնասիրվի նաև Լեռնային 
Ղարաբաղի հարցը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամփոփելով Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը, նշել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցներով «ԵՄ-ն ցույց է տալիս իր վճռականությունը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական աղբյուրները, Մակրոնը հայտարարել է. «Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների դեմ ընդունված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԵՄ-ի համար այլևս ապակայունացնող գործողությունները անընդունելի են»: Մակրոնը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության:  

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է. «Մենք համաձայն ենք ՆԱՏՕ-ի համատեքստում Թուրքիա զենքի արտահանման քննարկմանը»: Մերկելը նաև նշել է, որ մարտին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի համար պետք է զեկույց պատրաստվի Թուրքիայի վերաբերյալ: Զեկույցում ուսումնասիրվելու է ինչպես Լիբիայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցը:  

Մերի Վարդումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am