1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման քննարկումները վերսկսելու հնարավորությունը

Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման 
քննարկումները վերսկսելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: 

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:

Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը և հայկական կողմի դիրքորոշումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, ինչպես նաև նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները:

Անդրադառնալով առևտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից է և համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը և փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Քննարկվել է նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը և դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]