Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուս ռազմական բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի

Ռուս ռազմական բժիշկներն ընդհանուր առմամբ օգնություն են ցուցաբերել Արցախի 368 
հիվանդի

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել Արցախի 42 հիվանդի, այդ թվում ՝ 7 երեխայի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 368 հիվանդի, այդ թվում` 41 երեխայի: Տեղի բնակիչների գանգատները կապված են որպես կանոն քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am