Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեփանակերտի և շրջանների բնակավայրերի միջև վերականգնվել են կանոնավոր ուղևորափոխադրումները

Ստեփանակերտի և շրջանների բնակավայրերի միջև վերականգնվել են կանոնավոր 
ուղևորափոխադրումները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ստեփանակերտի և Արցախի շրջանների բնակավայրերի միջև կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնվել են:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ստեփանակերտի  Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ  շահագործման բաժնի պետ Շահեն Գասպարյանը: Նրա խոսքով  առայժմ ուղևորների  եռուզեռն ավտոկայանում անհամեմատելի է նախապատերազմյան աշխուժության հետ: Այդ ամենով հանդերձ ուղևորափոխադրող երթուղայինները կազմ-պատրաստ սպասում են շրջանների բնակավայրեր մեկնողներին:

«Վերականգնվել են ինչպես միջպետական այնպես էլ միջհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումները:  Մասնավորապես  միջպետական  երթուղին, ամենօրյա ժամանակացույցով և  ըստ անհրաժեշտության   սպասարկում է  3-4  միկրոավտոբուս:  Ստեփանակերտից դեպի Երևան  ուղեվարձը 4500 դրամ է ,իսկ Երևան-Ստեփանակերտ առայժմ անվճար»,-մանրամասնեց Գասպարյանը:   Անդրադառնալով միջհանրապետական երթուղիների  վերականգնմանն ու կանոնավոր ուղևորափոխադրումներին, Ստեփանակերտի ավտոկայանի պատասխանատուն տեղեկացրեց, որ  միջհանրապետականը կանոնավոր ուղևորափոխադրումները մեկնարկել են դեկտեմբերի 1-ից:

«Համեմատաբար թանկացել է  Ստեփանակերտ և Մարտակերտ երթուղու ուղևորավարձը:  Պատճառը՝ Ստեփանակերտ-Մարտակերտ  նոր երթուղին է, որը  նախկինի համեմատ երկարել է: Նախկինում ճանապարհն անցնում էր Ակնայով, իսկ այժմ  ավտոբուսներն աշխատում են Մարտակերտ-Դրմբոն –Ստեփանակերտ երթուղով: Մինչ պատերազմը  ուղեվճարը  800 դրամ էր ,ներկայումս  1000 դրամ, սակայն այս սակագները վերջնական չեն և վերանայվելու են»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:

Շահեն Գասպարյանի խոսքով Երևանից ժամանող արցախցիներին, որոնք բնակվում են  շրջաններում,  տեղափոխելու համար  տրամադրվում են  Ստեփանակերտում գործող երթուղային ավտոբուսներ:   

Խոսելով երթուղու փոփոխությունների ու դրանից առաջացող խնդիրների մասին, Մոխրաթաղ-Մեծ շեն –Ստեփանակերտ երթուղայինի վարորդ Գրիշա Սայիյանը  նշեց, որ նախկին ճանապարհով 40  րոպեում էին հասնում Ստեփանակերտ:

«Հիմա մոտ 2 ժամում ենք հասնում: Մեր ճանապարհն այժմ  անցնում է Ալաշանով ու Դրմբոնով ՝107   կիլոմետր,  իսկ Ստեփանակերտ հասնելու տևողությունն ավելացել է մեկուկես  ժամով»,-պարզաբանեց վարորդը:

Մարտակերտ-Ստեփանակերտ երթուղայինի վարորդ  Վարդգես Երեմյանը հավելեց, որ իրենց  երթուղին նույնպես երկարել է: Նրա խոսքով  Մարտակերտից Ստեփանակերտ կամ հակառակ ուղղությամբ մեկնողների թիվն առայժմ փոքր է, սակայն մարդկանց տեղաշարժն աստիճանաբար աշխուժանում է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am