Անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ բերվել է ոստիկանություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնող 34 անձ բերվել է ոստիկանության տարբեր բաժիններ՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդամբ` այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնությանհետ կապի և լրատվության վարչությունից:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվել էր մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները փորձում էին փակել Երևանի մի շարք փողոցներ: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն: