Իրավունք

Ոստիկանությունը տուգանել է  չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը տուգանել է  չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի

Ոստիկանությունը տուգանել է  չթույլատրված հատվածով աշակերտների հետ փողոցը հատած ուսուցչուհուն և 3 ծնողի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:  

«Ապրիլի 17-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է խոսնակը: 

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում