Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը

Վարչապետի մամուլի քարտուղարն անդրադարձել է Տ. Միքայել արքեպիսկոպոս 
Աջապահյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանն առ այն, որ նա հրաժարվել է հոգեհանգստի կարգ մատուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանե Գևորգյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։

Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում»։

Գևորգյանը կարծիք է հայտնել, որ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am