Քաղաքականություն

Այվազյանը Լավրովին հրավիրել է այցելել Երևան. ՌԴ արտգործնախարարն ընդունել է հրավերը

1 րոպեի ընթերցում

Այվազյանը Լավրովին հրավիրել է այցելել Երևան. ՌԴ արտգործնախարարն ընդունել է հրավերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը:

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում