Երևան

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում. Ավինյան

Երևանում տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում, այս պահի դրությամբ դա իրատեսական չէ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:

Ավինյանը նախ նշեց՝ որևէ ենթակառուցվածք քանդելը, ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այն վերականգնելը: Եվ սա միայն տրամվային չի վերաբերվում: 

«Ոչ, տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում՝ զուտ այս պահի դրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ»,-ասաց Ավինյանը: 

Երևանում տրամվայն առաջին անգամ գործարկվել է 1933 թվականին։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ 2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում