Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանը վստահ է՝ գերիների փոխանակումը շուտով իրականություն կդառնա

Արմեն Գրիգորյանը վստահ է՝ գերիների փոխանակումը շուտով իրականություն կդառնա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որի հորդորով արվեստագետները հայ գերիներին վերադարձնելու նպատակով նամակներ էին հանձնում ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ, կարծում է, որ իրենք արել են այն, ինչ պարտավոր էին անել: Նա վստահ է՝ գերիների փոխանակման գործընթացը շուտով իրականություն է դառնալու:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Գրիգորյանը ասաց, որ նամակներ հանձնելուց հետո արձագանք են ստացել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից:

«Դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ռազմագերիների վերադարձի հարցն իրենց կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ տեղյակ է՝ նամակ ենք հանձնել դեսպանատուն և շեշտել, որ գերիների հարցով անձամբ Վլադիմիր Պուտինն է զբաղվում»,-նշեց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը  համաձայնվել են փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

«Այս գործընթացն ընթացքում է, և ես համոզված եմ, որ շատ շուտով գերիների փոխանակումը կկատարվի: Այդ հարցում մենք չնչին լումա ունենք, թե ոչ այնքան էլ էական չէ. կարևորը՝ փոխանակումը լինելու է, և մեր տղաները վերադառնալու են տուն: Արվեստագետներն արել են այն, ինչ պարտավոր էին անել և հիմա հետևում են իրադարձություններին և  չեն միջամտում՝ չխանգարելու համար»,-ընդգծեց նա:

Հայ ռազմագերիների խնդրով մտավորականները նոյեմբերի 29-ին նամակ են հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկել էր կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Դեսպան Կոպիրկինը նշել էր, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am