Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը նոր տերմին Է հնարել Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքականության համար

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը նոր տերմին Է հնարել Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքականության համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերի գծով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզել Բորելը հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների «աստանացումն» այդ երկրներին թույլ Է տվել կիսել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հինգ տարի առաջ Ռուսաստանը եւ Թուրքիան ներկա չեն գտնվել կենտրոնական Միջերկրածովում, իսկ այժմ նրանք խաղ են վարում: Մենք ապրում ենք բազմաբեւեռ աշխարհում, որտեղ անդրկուլիսային գործեր գոյություն ունեն մի քանի խաղորդների միջեւ, որոնք դիմակայում են մյուսներին: Մենք դա անվանում ենք «աստանացում»: Ռուսաստանը եւ Թուրքիան սկզբում անջատ Էին, բայց գտան ընդհանուր շահեր, իսկ այնուհետեւ պայմանավորվեցին կիսել իրենց ազդեցությունը: Դա տեղի ունեցավ Սիրիայում, դա տեղի Է ունենում Լիբիայում: Դա արդեն տեղի Է ունեցել Կովկասում»,-հայտարարել Է նա՝ հանդես գալով «Միջերկրածովյան երկխոսություններ» խորհրդաժողովում, որն անցկացվում Է Իտալիայի ԱԳ նախարարության աջակցությամբ:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն ընդգծել Է, որ հայտնվել են հակամարտութունների նոր օջախներ այն դեպքում, որ հները մնացել են չլուծված: «Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը շարունակվում Է հեռանկարների բացակայությամբ: Տեսնենք, թե ինչպես կլինի Բայդենի օրոք: Թրամփի օրոք այդ գործընթացն արգելափակված Էր»,-ասել Է Բորելը: «Մենք՝ եվրոպացիներս, երկրների բնակիչներին օգնել ենք կարգավորելու այդ հակամարտությունների հետեւանքները, հումանիտար եւ տնտեսական օգնություն ցուցաբերել: Բայց այժմ մենք պետք Է ինքներս լուծենք հակամարտությունները, մենք պետք Է ավելի խորը մասնակցենք մերձավորարեւելյան խաղաղ գործընթացին, Լիբիայում եւ Սիրիայում ճգնաժամերի լուծմանը… Բայց ոչ մի խաղորդ չի կարող Եվրոպայի հետ մրցել խաղաղ լուծումներին աջակցելու գործում, եւ դա պետք Է տարվի ՄԱԿ-ի հետ սերտ համակարգմամբ: Սիրիայում, Լիբիայում եւ Կիպրոսում, Թուրքիայի նկատմամբ հանգանքով հանդերձ, առանձին-առանձին աշխատանքները բավարար չեն լինի»,-հայտարարել Է եվրակոմիսարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am