Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար օգնության բաշխումը 

ԿԽՄԿ ռեսուրսներն Արցախում ավելանալու են, և շարունակվելու է հումանիտար 
օգնության բաշխումը 

ԵՐԵՎԱՆ,4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորությունների սահմաններում օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը: Դեկտեմբերի 4-ի դրությամբ` ԿԽՄԿ-ն Արցախի ղեկավարությանն է փոխանցել սննդամթերքի 4350 ծանրոց, հիգիենայի պարագաների 17220 հավաքածու, 13500 ծածկոց, խոհանոցային պարագաների 1400 հավաքածու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում փորձում էր հնարավորինս հումանիտար օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանըՍտեփանակերտի քաղաքապետարանին պարբերաբար սնունդ էինք տրամադրում, հիգիենայի պարագաներ, որպեսզի նրանք այս ամենը բաշխեն այն բնակչության միջև, որոնք ռազմական գործողությունների ժամանակ գտնվում էին թաքստոցներում, ապաստարաններում: Մենք նաև բժշկական պարագաներ ենք տրամադրել բուժհաստատություններին, որպեսզի բուժաշխատողները կարողանան վիրավորներին ժամանակին օգնություն ցուցաբերել»,- ասաց Մուսայելյանը:

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության խոսնակը նշեց, որ պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարությունից հետո ԿԽՄԿ-ի հնարավորությունները մեծացել են, որովհետև կարողանում են գնահատել իրավիճակը և հասկանալ պատերազմի հետևաքները: Այդ հարցում ԿԽՄԿ-ն երկխոսության մեջ է Արցախի պատկան մարմինների հետ:

«Մեր ռեսուրսներն ավելացել են, ավելանալու են, մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է մեր մանդատի շրջանակում օգնել տուժած բնակչությանը»,- եզրափակեց Մուսայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]