Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Ստեփանակերտում, Ասկերանի համայնքների տարածքում կկատարվի չպայթած 
զինատեսակների վնասազերծում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում ժամը 11:00-ի սահմաններում տեղի կունենա չպայթած զինամթերքների վնասազերծում, ԱԻՊԾ-ն հորդորում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում չպայթած զինամթերքների վնասազերծումը տեղի կունենա  դեկտեմբերի 4-ին ժամը 11-ի սահմաններում «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից:

«Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am