1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը

Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի ծայրամասերը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի հարավային ծայրամասերը: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային զինամթերք:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:

Ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 45 հեկտար տարածք, 14 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]