Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

50-ից ավելի պաղեստինցի Է տուժել Արեւմտյան ափին տեղի ունեցած բախումների հետեւանքով

50-ից ավելի պաղեստինցի Է տուժել Արեւմտյան ափին տեղի ունեցած բախումների հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուներեք պաղեստինցի Է տուժել իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մամուն Աբասին:

«Երեսուներկու պաղեստինցի վերքեր են ստացել ռետինե գնդակներից եւ 23-ը արտասվաբեր գազ են շնչել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների ժամանակ: Բոլոր տուժածներին օգնություն Է ցուցաբերվել տեղում»,-հայտարարել Է Աբասին:

Տուժածների թվում եղել են ՖԱԹՀ պաղեստինյան շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոնիր աժ-Ժագուբը: «ՖԱԹՀ շարժման մի շարք պարագլուխներ, այդ թվում՝ ՖԱԹՀ-ի ղեկավարի տեղակալ Մահմուդ ալ-Ալյուլը, Արեւմտյան ափին վիրավորվել են ռետինե գնդակներից եւ արտասվաբեր գազ շնչել իսրայելցի զինծառայողների հետ Սալֆիթ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ»,-ասել Է աժ-Ժագուբը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am