Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Մանե Թանդիլյանն ու Ստեփանակերտի քաղաքապետը քննարկել են պատերազմի հետևանքով ի հայտ եկած սոցիալական խնդիրները

Մանե Թանդիլյանն ու Ստեփանակերտի քաղաքապետը քննարկել են պատերազմի 
հետևանքով ի հայտ եկած սոցիալական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հանդիպել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ հանդիպման առանցքում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակն է և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ` երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսների մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը: Դավիթ Սարգսյանը քաղաքային իշխանությունների կողմից պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս նեցուկ կանգնել բնակչոթյանը` նրան հուզող խնդիրների փաթեթն օր առաջ կարգավորելու գործում: Գործընկերները պայմանավորվել են իրենց ղեկավարած կառույցների միջև համագործակցությնն էլ ավելի ամրապնդել` հօգուտ ազգաբնակչության շահերի պահպանման:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ