Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Բուրեւի» ցիկլոնը մոլեգնել Է Շրի Լանկայի ծովեզերքին

«Բուրեւի» ցիկլոնը մոլեգնել Է Շրի Լանկայի ծովեզերքին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուրեւի» արեւադարձային ցիկլոնը դեկտեմբերի 2-ի երեկոյան մոլեգնել Է Շրի Լանկայի արեւելյան ծովեզերքին: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է The Times of India թերթը՝ վկայակոչելով Շրի Լանկայի օդերեւութաբանական դեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեպարտամենտի տվյալներով՝ ափամերձ շրջաններում քամու արագությունը հասնում Է ժամում 80-ից մինչեւ 60 կիլոմետրի: Կանխատեսվում են 200 միլիմետրից ավելի տեղումներ: Իշխանությունները ծովափի շրջաններից տարահանել են 75 հազար բնակիչների, որոնց տեղավորել են ժամանակավոր բնակության 237 կենտրոններում: Ցիկլոնի պատճառով Շրի Լանկայի հյուսիսային եւ արեւելյան նահանգներում փակ են դպրոցները եւ չեն աշխատում պետական հիմնարկությունները: Օդերեւութաբանների կանխատեսումերով՝ դեկտեմբերի 3-ին «Բուրեւին» կտեղափոխվի հյուսիս – արեւմուտք եւ դեկտեմբերի 4-ին կհասնի Հնդկաստանի հարավային ափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am