Մարզային

Այս տարի Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվել են 98,6 կիլոմետր միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներ

2 րոպեի ընթերցում

Այս տարի Գեղարքունիքի մարզում հիմնանորոգվել են 98,6 կիլոմետր միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներ

ԳԱՎԱՌ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է 98,6 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհներ։ Ինչպես §Արմենպրես¦-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 36,5 կիլոմետր ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, իսկ 62,1 կիլոմետր ճանապարհները՝ ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Այս ուղղությամբ պետության կողմից տրամադրված միջոցներով, բացի միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, հիմնանորոգվել են նաեւ ներհամայնքային ճանապարհներ Գանձակ եւ Արծվանիստ համայնքներում։ §Սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում ավարտի են հասցված՝ բացառությամբ երկու ծրագրի, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն եկող տարվա ընթացքում, իսկ ահա նախորդ տարվանից կիսատ մնացած սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 3,5 կիլոմետր ներհամայնքային ճանապարհ։ Համաշխարհային բանկի երկու ծրագրերի մեկնարկի արդյունքում հողային աշխատանքներ են իրականացվել Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ եւ Ծովակ-Մաքենիս-Լճավան-Ախպրաձոր ճանապարհներին՝ շուրջ 20 կիլոմետր երկարությամբ։ Նշված ուղղություններում ասֆալտապատման աշխատանքները կսկսվեն 2021 թվականի ընթացքում¦,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում