Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջոնսոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութին հավանություն տալը

Ջոնսոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութին հավանություն տալը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ Է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, որ MHRA-ն (Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների հսկողության գործակալություն) հավանություն Է տվել COVID-19-ի դեմ Pfizer-ի եւ BioNTech Group-ի պատվաստանյութին, դա ֆանտաստիկ (նորություն) Է: Հենց պաշտպանությունը, որը մեզ տալու Է պատվաստանյութը, թույլ կտա վերջին հաշվով վերադառնալ առօրյա կյանքին եւ վերստին գործարկել տնտեսությունը»,-Ջոնսոնը գրել Է Twitter-ում:

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին հավանություն Է տրվել Մեծ Բրիտանիայում կիրառելու համար: Հաջորդ շաբաթվա սկզբից Միացյալ Թագավորությունում կսկսվի կորոնավիրուսի դեմ մարդկանց պատվաստման ծրագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am