1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել և գործում են դպրոցները

Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել և գործում են դպրոցները

ՄԱՐՏԱԿԵՐՏ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանում առաջնահերթ խնդիրներից է բնակարանային ապահովման լուծումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության հետևանքով  մասամբ կամ ամբողջությամբ  վնասվել է Մարտակերտի բնակֆոնդի  70-80 տոկոսը: Ընդ որում՝  հիմնովին ավերված բնակարանների  թիվը համեմատաբար փոքր է: Մեծամասամբ վնասվել են բնակելի շենքերի ու առանձնատների տանիքներն ու պատուհանները: Մարտակերտ է վերադարձել շրջկենտրոնի    բնակչության 50, իսկ գյուղերում՝ 90 տոկոսը: Այդ թվերն  այժմ աճողական միտում ունեն:  Բնակչությանը տեղավորելու համար տրամադրում ենք պոլիէթիլենային թաղանթներ պատուհանները ժամանակավորապես ծածկելու համար: Աշխատանքներ ենք տանում նաև վնասված բնակֆոնդի վերականգնման ուղղությամբ, սակայն  դրանք առայժմ դանդաղ են ընթանում՝ կապված շինանյութի մատակարարման խնդիրների հետ: Ընդհանուր առմամբ շրջանի բնակավայրերում  են վերաբնակվել նաև Մարտակերտի՝  ադրբեջանական վերահսկողության տակ անցած գյուղերի 360 ընտանիք:  Թալիշի ու Մատաղիսի բնակչության  հետ միասին անօթևան մնացած ընտանիքների թիվը հասնում է 500-ի: Նրանց բնակարաններով ապահովելու համար ընդհանուր առմամբ կպահանջվի համապատասխան թվով  նոր բնակարաններ: Խնդրի լուծման համար նախատեսում ենք նաև գնել և նրանց տրամադրել այն բնակարանները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ  փաստացի այստեղ չեն բնակվում»,-մանրամասնել է Շրջվարչակազմի ղեկավարը:

Նրա խոսքով  Մարտակերտի շրջանի գրեթե  բոլոր բնակավայրերում, բացի երկու գյուղից, վերաբացվել և գործում են դպրոցական հաստատությունները:  Ներկայում շրջանի դպրոցներում  սովորող աշակերտների թիվը կազմում է 1476՝ մինչպատերազմյան 3367-ի փոխարեն:

Անդրադառնալով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ներկայումս 75-80 տոկոսով վերականգնվել է Մարտակերտի գազամատակարարումը,  գրեթե ամբողջությամբ՝ էլեկտրամատակարարումը: 

«Մարտակերտում այս պահին վատ վիճակում են գտնվում կապի միջոցները: Համացանց առայժմ չկա: Դժվարությամբ ենք  կարողանում զանգահարել  Հայաստանի Հանրապետության հեռախոսահամարներով և հակառակը՝ այնտեղից չեն կարողանում զանգահարել մեզ»,-նշեց Հայկ Բախշիյանը:

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]