Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բայդենը հավաստել Է ԱՄՆ-ին Իրանի հետ միջուկային գործարաք վերադարձնելու պատրաստակամությունը

Բայդենը հավաստել Է ԱՄՆ-ին Իրանի հետ միջուկային գործարաք վերադարձնելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների առաջատար զանգվածային լրատվամիջոցների գնահատումներով՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրված դեմոկրատ Ջոզեֆ Բայդեը հավաստել Է ապագա վարչակազմի պատրաստակամությունն աշխատելու Միացյալ Նահանգներին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցների կազմ վերադարձնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել դեկտեմբերի 2-ին The New York Times թերթի կայքում: Հրատարակության լրագրողը դեմոկրատից հետաքրքրվել Է, թե նա հավատարիմ Է մնացել արդյոք իր այն դիրքորոշմանը, թե ԱՄՆ-ը պետք Է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքի մասնակցությանը, ինչի մասին քաղաքական գործիչն ինքը հայտարարել Է ավելի վաղ:

«Դա հեշտ չի լինի, բայց այո»,- պատասխանել Է Բայդենը: Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր Է «դաշնակիցների եւ գործընկերների հետ» համագործակցությամբ «մասնակցել բանակցություններին եւ մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն եւ կերկարաձգեն իրանական միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը, ինչպես նաեւ կվերաբերեն Թեհրանի հրթիռային ծրագրին»:

Քաղաքական գործիչն ընդգծել Է, որ համաձայնագրի գործելը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային մշակումները, համարում Է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն միջոցը»: Հակառակ դեպքում, կարծում Է Բայդենը, հարկ Է զգուշանալ այն իրավիճակից, որի դեպքում միջուկային զենքի մշակման կձգտեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը եւ տարածաշրջանի այլ երկրներ: «Միջուկային ներուժի կուտակումն աշխարհի այդ մասում վերջին բանն Է, որը մենք ցանկանում ենք»,- ընդգծել Է քաղաքական գործիչը: Ավելի վաղ Բայդենը բազմիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պլանավորում Է Միացյալ Նահանգներին վերադարձնել ԳՀՀՊ-ի մասնակցությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am