Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157 հազար նոր դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157 հազար նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 157 հազար նոր դեպք Է հայտնաբերվել մեկ օրում, COVID-19-ից մահացել Է 1172 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի Է բերել դաշնային եւ տեղի իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել են վարակման 157 հազար 901 նոր դեպք:

Անցյալ շաբաթ նոյեմբերի 28-ին գրանցվել Է հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 205 հազար 557:

Համալսարանի տեղեկատվության համաձայն, համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 13,5 մլն դեպք, մահացել Է 268 հազարից ավելի մարդ:

Ապաքինվել Է ավելի քան 5 մլն ախտահարված: Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալների համաձայն, COVID-19-ով վարակվել Է ավելի քան 63 մլն մարդ, մահացել Է 1,4 միլիոնից ավելի կորոնավիրուսով վարակված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am