Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի 
օրհնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը հավելել է նաև, որ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am