Հասարակական

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա

2 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 1000 պայթյունավտանգ առարկա

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հեռացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ընթացքում վնասված էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի վերականգնման աշխատանքներ իրականացնող բրիգադների աշխատանքի անվտանգությունը:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որն անհնար է անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում