Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սահմանային հարցերը նույնիսկ 
տասնամյակներով են քննարկվում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակից, տ.գ.թ. Շահեն Շահինյանը, ով նաեւ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն է եղել, նոյեմբերի 23-ին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին եւ Արցախի նախագահին: Մասնագետը նախ նշում է, որ համաձայն տարածվող լուրերի, սահմանազատման աշխատանքներին չեն մասնակցում հայկական կողմերի մասնագետներ։ Եվ բացատրում, որ տարիներ առաջ, երբ Հայատանի եւ Վրաստանի Հանրապետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանների ճշտգրտման աշխատանքներ էին տարվում, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի մասնագետները, ներգրավված լինելով աշխատանքներում, իրենց մասնագիտական գիտելիքներով եւ հմտություններով ամեն կերպ պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության շահերը: Այսօր չկա «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, սակայն կան մասնագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու սահմանազատման աշխատանքներին եւ պաշտպանել հայկական շահերը։

Մասնագետները բացատրում են, որ GPS-ների պահով ոչ թե մեկ, այլ մի քանի խնդիր կա: Օրինակ՝ այսպես ասենք, չափազանց, շատ խիստ անհրաժեշտություն կա հասկանալու, թե ինչ սխալանքի միջակայք ունի այդ սարքը, ում ձեռքին է այդ սարքը, ինչ տվյալներ են ներմուծված: Որովհետեւ պարզվում է, սահմանի տեղաշարժ կարող է լինել՝ անգամ մինչեւ հարյուրավոր մետրեր՝ կախված GPS ներմուծված տվյալներից…»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am