Արցախ

Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում 95-97 տոկոսով վերականգնվել են գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ այս պահի դրությամբ 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը:

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները վերականգնողական աշխատանքների իրականացման վայրերում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման աշխատանքներ, այդ թվում՝ երկու դպրոցում, որտեղ առաջիկայում վերսկսվելու է ուսումնական գործընթացը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում