Հասարակական

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լեռնային Ղարաբաղ է ժամանել ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի անդամներից: Նաև ժամանել են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները»,- ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը:

Նախօրեին Իլ-76 ինքնաթիռը փրկարարների լրացուցիչ խմբով և տեխնիկայով վայրէջք է կատարել Երևանում: Նրանք կտեղակայվեն Ստեփանակերտի հարևանությամբ՝ Իվանյան գյուղում: Մասնագետները կզբաղվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հասցեական օգնություն ցուցաբերելով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում