Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր ծրագիր

ՀՀ կառավարությունն առաջիկայում կընդունի արցախցիներին աջակցության նոր 
ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի հետևանքով տուժած Արցախի քաղաքացիներին միանվագ 68 հազար դրամի աջակցություն տրամադրելու ՀՀ կառավարության հաստատած միջոցառմանը արդեն դիմել է 30 հազար քաղաքացի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ մինչև 94 հազար քաղաքացիներ։

Նախարարն ընդգծեց, որ արցախցիներին աջակցության երկրորդ ծրագրով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերի քաղաքացիները կստանան 300 հազար դրամի միանվագ օժանդակություն:

Բացի այդ, բնակավայրը կորցրածների կեցությունն ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ՝ անձիք և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող է հանդիսանալ միջոցառման շահառու: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում՝ բնակարանից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ՝ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ իրականացնել հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և այնտեղ բնակություն հաստատեն:

 

Վարչապետը շեշտեց՝ սա է լինելու այդ ծրագրերի բովանդակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am