Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների 
կյանքին վտանգ չի սպառնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մատաղիս-Թալիշ ուղղություններում  զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողների առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Փրկարարների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թադևոսյանը:

Նոյեմբերի 23-ին Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի պայթյունի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայող, 1 հայ սպա և ռուս խաղաղապահ: Նրանց հետ եղել է նաև ադրբեջանցի զինվորական, ով մահացել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am