Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

Տարհանված շահումյանցիների սոցիալական աջակցության կենտրոն է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները,  ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում,   սոցիալական աջակցություն ստանալու համար   այսուհետ   կարող են դիմել Երևանում գործող  օպերատիվ շտաբ,   որտեղ  բացվել  է շահումյանցիների  աջակցման կենտրոն: Օպերատիվ շտաբը գործում է Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ  զրույցում տեղեկացրել է կենտրոնի աշխատանքների  համակարգող Նորայր Աստվածատրյանը՝ հավելելով որ Շահումյանից տարհանված բնակիչներին  կացարաններով և կեցության այլ միջոցներով  ապահովելու համար  շրջվարչակազմը հնարավորինս  աջակցություն  էր ցուցաբերում  դեռևս սեպտեմբերի 27-ից:

«Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմը  երեկ՝ նոյեմբերի 24-ին է դուրս եկել Քարվաճառից:  Մինչ այդ շրջվարչակազմը  զբաղվում էր տեղում բնակիչների տարհանման խնդիրների և այլ կազմակերպչական հարցերի լուծմամբ»,- ասաց նա:

Աստվածատրյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծմամբ՝   Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում հանգրվանած  շահումյանցիների  սոցիալական աջակցությունը ներկայումս առավել համակարգված բնույթ է ստացել:

Ասվածատրյանը նաև հայտնեց, որ Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում: 

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]