Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Չինաստանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են մի քանի հարյուր ավիաչվերթներ

 Չինաստանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են մի քանի հարյուր ավիաչվերթներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի հարյուր ավիաչվերթ Է չեղարկվել նոյեմբերի 24-ին Չինաստանի Շանհայ եւ Տյանցզյան քաղաքների օդանավակայաններում կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Global Times թերթը:

Ընդամենը չեղարկվել Է առնվազն 436 չվերթ Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայան եւ թռիչքներն այնտեղից, ինչպես նաեւ 165 չվերթ՝ Տյանցզյանի «Բինհայ» օդանավակայան եւ թռիչքներն այնտեղից: Ճշտվում Է, որ վերջին օրերին այս երկու քաղաքներում բժիշկները հայտնաբերել են COVID-19-ի մի քանի դեպք:

Լույս նոյեմբերի 23-ի գիշերը Չինաստանի սոցիալական ցանցերում սկսել են արագորեն տեսագրություններ տարածվել «Պունդուն» միջազգային օդանավակայանից, որտեղ մարդկանց բազմություն Է կուտակվել, որոնց, դատելով տեսանյութերից, չեն թողել հեռանալ օդանավակայանից: Սակայն տեղական ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ սոցցանցերում քաղաքի կառավարության պաշտոնական օգտահաշիվներում հրապարակվել Է միեւնույն հաղորդագրությունն այն մասին, որ օդանավակայանի կայանատեղիում կազմակերպվել Է ՊՇՌ-թեստերի անցկացման կետ «համապատասխան» բոլոր անձանց համար: Սոցցանցերում նաեւ հաղորդվել Է, որ պետք Է թեստավորում անցնեն բոլորը, ովքեր գտնվել են օդանավակայանում, ներառյալ ուղեւորները:

Ավելի ուշ նոյեմբերի 23-ին անցկացված մամուլի ասուլիսում Shanghai Airport-ի (Group) փոխղեկավար Չժոու Ցզյունլուն հայտարարել Է, որ COVID-19-ի հաստատված դեպքերը կապված են միայն Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանի բեռնաթերմինալի հետ, եւ ստուգվել են հատկապես այն աշխատակիցները, որոնք աշխատել են օդային հանգրվանի բեռնագոտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am