Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 813 նոր դեպք. ապաքինվել է 3845 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 813 նոր դեպք. ապաքինվել է 3845 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127 522 դեպք, որոնցից 98 944-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1977 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 490 370 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 813 նոր դեպք և 3845 առողջացած։ 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2002 (ավելացել է ևս 26-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 570 է:

Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am