Արցախ

Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 23-ին Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար ծառայության երեք աշխատակից, մեկ հոգի ՊԲ-ից, մեկ ռուս խաղաղապահ:

«Տուժածները բուժհաստատություններում են: Նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել էր, որ ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փնտրում էին մարտերում զոհվածների մարմինները: Նշվում է, որ ադրբեջանցի մեկ զինվորական մահացել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում