Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների 
ցանկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցանկը հրապարակված է կառավարության կայքում` այդ համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման վերաբերյալ որոշման մեջ:

Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն կից ցանկում ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 հազար դրամ։ Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը: Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում հետևյալ համայնքները.

Քաշաթաղի շրջան

  1. Կովսական, 2. Միջնավան, 3. Որոտան, 4. Ալաշկերտ, 5. Աղաձոր, 6. Աղանուս, 7. Աղավնատուն, 8 Այգեհովիտ, 9. Այգեկ, 10. Արախիշ, 11. Արծվաշեն, 12. Արտաշավի, 13. Գանձա, 14. Գետամեջ, 15. Գետափ, 16. Գողթանիկ, 17. Դրախտաձոր, 18. Երիցվանք, 19. Իշխանաձոր, 20. Լեռնահովիտ, 21. Ծաղկաբերդ, 22. Ծիծեռնավանք, 23. Ծոբաձոր, 24. Կերեն, 25. Կումայրի, 26. Հակ, 27. Հակարի, 28. Հայկազյան, 29. Հոչանց, 30. Ձորափ, 31. Ղազարապատ, 32. Մամարք, 33. Մարտունաշեն, 34. Միրիկ, 35. Մշենի, 36. Մոշաթաղ, 37. Մուշ, 38. Նորաշենիկ, 39. Շալուա, 40. Սարատակ, 41. Սոնասար, 42. Ներքին Սուս, 43. Վակունիս, 44. Վաղազին, 45. Վան, 46. Վարդաբաց, 47. Վուրգավան, 48. Տիգրանավան, 49. Ուռեկան, 50. Փակահան, 51. Քաշունիք, 52. Քարեգահ

Մարտակերտի շրջան

  1. Նոր Սեյսուլան, 2. Հովտաշեն, 3. Նոր Հայկաջուր, 4. Նոր Կարմիրավան, 5. Նոր Այգեստան, 6. Նոր Մարաղա, 7. Թալիշ, 8. Մատաղիս

Շահումյանի շրջան

  1. Քարվաճառ, 2. Ակնաբերդ, 3. Նոր Բրաջուր, 4. Նոր Գետաշեն, 5. Դադիվանք, 6. Եղեգնուտ, 7. Զուար, 8. Նոր Էրքեջ, 9. Խարխափուտ, 10. Ծար, 11. Նոր Կարաչինար, 12. Հավսաթաղ, 13. Նոր Մանաշիդ, 14. Չարեքտար, 15. Նոր Վերինշեն, 16. Քնարավան

Հադրութի շրջան

  1. Հադրութ, 2. Ազոխ, 3. Ակնաղբյուր, 4. Այգեստան, 5. Առաջամուղ, 6. Առաքել, 7. Արևշատ, 8. Բանաձոր, 9. Դրախտիկ, 10. Թաղասեռ, 11. Թաղոտ, 12. Խանձաձոր, 13. Ծակուռի, 14. Ծամձոր, 15. Կարմրակուճ, 16. Հակակու, 17. Հարթաշեն, 18. Մարիամաձոր, 19. Մեծ Թաղեր, 20. Մոխրենես, 21. Նորաշեն, 22. Պլեթանց, 23. Ջրակուս, 24. Վարդաշատ, 25. Տող, 26. Տումի, 27. Ուխտաձոր, 28. Քյուրաթաղ, 29. Մեխակավան

Շուշիի շրջան

  1. Շուշի քաղաք, 2. Քարին տակ

Ասկերանի շրջան

  1. Ավետարանոց, 2. Ակնաղբյուր, 3. Ջրաղացներ, 4. Մադաթաշեն, 5. Սղնախ, 6. Մոշխմհատ, 7. Ուղտասար, 8. Արմենակավան

Մարտունու շրջան

  1. Ջիվանի, 2. Շեխեր, 3. Զարդանաշեն, 4. Սարգսաշեն, 5. Թաղավարդ, 6. Վազգենաշեն։




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ