Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքը

Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել ԼՂ-ում ռուս խաղաղապահների 
աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է որակել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըվկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ ընդգծել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը: Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` ռուս զինվորականներն արդյունավետ վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի նկատմամբ, որը պահպանվում է երկու կողմերի կողմից:

«Իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է», - նշել է Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am