Արցախ

Հայաստանից նոյեմբերի 19-ին 1235 փախստական է վերադարձել Ստեփանակերտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանից նոյեմբերի 19-ին 1235 փախստական է վերադարձել Ստեփանակերտ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ:

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում