Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը. Լենա Նազարյան

Այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը. Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը: Երեկ Հանրապետության հրապարակում հավաքվել էին մարդիկ` ի աջակցություն վարչապետի: Միայն վարչապետը կարող էր խոսել և խոսեց այդ մարդկանց հետ` հորդորելով գնալ տուն և չլարել իրավիճակը: Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկ այլ մարդ, թեկնածու, ղեկավար կարող է կայունացնել իրավիճակը: Նիկոլ Փաշինյանի գործոնն ավելի շատ կայունացնող է այս իրավիճակում, քան ապակայունացնող»,- ասաց Նազարյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am