Հասարակական

Վարչապետի և գործադիրի աջակիցները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի և գործադիրի աջակիցները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին՝ նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ հավաստիացնելով, որ վարչապետի հրաժարականի հարցը չի քննարկվում:

Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Ազատության հրապարակում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է 16 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում