Հասարակական

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Արցախի գործընկերներին աջակցելու է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերականգնելու և այդ տեղերում կյանքը կրկին աշխուժացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքին ու ջանք ու եռանդ չենք խնայելու մեր բնակավայրերը վերականգնելու և այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նաև նշեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում Հայաստանում կապիտալ շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, սակայն հետագայում հնարավոր է եղել վերականգնել դրանք, ինչի հետևանքով կապիտալ շինարարության ոլորտում լուրջ խնդիրներ չեն առաջացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում