Քաղաքականություն

Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. նա բացառել է որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար

2 րոպեի ընթերցում

Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը. նա բացառել է որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կոշտ հռետորաբանությունը: Չնայած ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունը հակամարտության երկարատև, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար արդար կարգավորման հիմքեր է ստեղծում՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի մասին խոսք գնալ չի կարող:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ժողովրդին հղած ուղերձի ընթացքում:

Նա նշել է, որ մեկ անգամ չէ, որ ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը և դրանում ամրագրված պայմանավորվածությունների պահումը պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլԱդրբեջանիժողովուրդների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում