Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները պահվում են. Վլադիմիր Պուտին

ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները պահվում են. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները պահվում  են, և իրավիճակն այնտեղ կայունանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ սեպտեմբերին սրվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամական երկրների միջև և համոզել նրանց հանգել փոխզիջումային որոշումների: Մեր միջնորդական ջանքերի արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ այդ ամենը ֆիքսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ: Նա կարոևրել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահվում են, ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունանում է:

ՌԴ նախագահի խոսքով՝ այդպիսով պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդների համար: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am