Արցախ

ՊԲ-ն հերքում է լուրերը, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՊԲ-ն հերքում է լուրերը, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակը հայտնում է, որ դա կատարյալ ապատեղեկատվություն է:

«Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում