ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել Է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջև ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել Է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլը չԷր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: