Արցախ

ՌԴ խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական խմբերը տեղափոխվում են ԼՂ

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական խմբերը տեղափոխվում են ԼՂ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Ил-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներասակրավորական սարքավորումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սակրավորներնիրականացնելու են ինժեներական հետախուզության, տարածքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ: Բացի այդ՝ նրանք ապահովելու են տեղափոխման և տարհանման ճանապարհների նախապատրաստումն ու պահպանումը, իրականացնելու են ջրի մաքրման և ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:

Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնումների համար օգտագործվելու են ծառայողական շներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում